ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Վկայությունը, ճշմարիտ որ, ազդու էր»

«Վկայությունը, ճշմարիտ որ, ազդու էր»
16.08.2022 | 07:21

Մի անգամ մեր «բարի հսկան», մեր նշանակիր եղբայր Արտակ Ոսկանյանն ասաց. «Անդրանիկի մասին գրքիցդ մի օրինակ էլ բեր, նվիրածդ գողացան»: Եվ իրեն հատուկ խնդությամբ պատմեց. «Երբ մոտս մարդիկ են հավաքվում, հաճախ պատմում եմ գրքի մասին և այն վկայության, որ Զորավարը պատանությանդ օրերին երևացել ու դանակահարությունից փրկել է քեզ: Ապշած լսում էին, գիրքը շոշափում, ի վերջո գողացան»:
Վկայությունը, ճշմարիտ որ, ազդու էր:


Ես, գյուղից քաղաք եկած մի որբ պատանի, ահա թաղի չարի հետևորդներից մեկը, որ օրեր անց մեր ուսումնարանի տղերքից մեկին դանակահարելով սպանեց, դանակը ձեռքին վազում էր իմ հետևից ու արդեն հասնում էր: Այդ պահին է, որ որոտընդոստ, առյուծի ձայնի պես մի ձայն լսեցի. «Կանգնի'ր, ես Զորավար Անդրանիկն եմ, ե'տ դարձիր»: Ես ետ դարձա: Եվ զորավարի հոգին իջավ մինչև գոտկատեղս, և ձեռքս, որ այդ պահին ձեռքն էր Զորավարի, իմ միջոցով այնպիսի մի ապտակ հասցրեց հետապնդողիս դեմքին, որ, գետնից մի փոքր վեր կտրվելով, փռվեց փողոցի մեջտեղում: Եվ մեքենան հազիվ արգելակեց, որ վերջը չտար: Խոսքն այն մասին էր, որ Աստծո մեծ սրբերը հոգով կենդանի են ու գործուն:
Ես գրքից մի քանի օրինակ տարա Արտակ Ոսկանյանին, ասացի, մյուսները պահեստային, որ երբ գողանան, մոտդ լինի:
Եվ Արցախ, զինվորներին հանդիպելու գնալիս, «Վարք Զորավար Անդրանիկի» գրքիցս էր տանում:


Մաքսիմ Ոսկանյան

Դիտվել է՝ 9183

Մեկնաբանություններ